Նոր «ՖԻՖԱ»-ն կցուցադրվի հուլիսի 17-ին
Author: Հովհաննես Թորոսյան
Date: 16.07.2024
EA Sports-ի պաշտոնական էջը տեղադրել է ֆուտբոլային աստղերի պաստառ և հայտարարել իր սպորտային սիմուլյատորի նոր մասի՝ EA Sports FC 25-ի մոտալուտ հայտարարության մասին: Շապիկին նկարահանվել են Ջանլուիջի Բուֆոնը, Այտանա Բոնմատին, Ջուդ Բելինգհեմը, Զինեդին Զիդանը և Դևիդ Բեքհեմը։ Խաղն ինքնին կցուցադրվի հուլիսի 17-ին: