iPhone SE (2025) և SE Plus. համացանցում հայտնվել է նոր iPhone SE-ի նմուշը երկու չափսերով
Author: Արմինե Լեւոնյան
Date: 20.10.2024
Նմուշները հաստատում են ավելի վաղ հայտնված որոշ լուրեր: Դրանց թվում՝ iPhone 13-ի և 14-ի դիզայնն ու չափսերը, մեկ հիմնական տեսախցիկի առկայությունը և ձայնի ռեժիմի անջատիչը Action Button-ի փոխարեն: Չնայած այն հանգամանքին, որ iPhone SE-ի (2025) «նմուշները» ցուցադրվել են 6.1 և 6.7 դյույմ չափերով, հավանականությունը, որ Apple-ը կթողարկի սմարթֆոնը երկու տարբերակով, չափազանց ցածր է։