Հայտնի են դարձել նոր Intel Arc B570 և Arc B580 վիդեո քարտերի բոլոր բնութագրերը

Author: NaKmo Flow

Date: 01.12.2024

Intel Arc Battlemage նոր վիդեո քարտերի շնորհանդեսից մի քանի օր առաջ համացանցում հայտնվեցին նոր արտադրանքի բոլոր բնութագրերը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Intel-ը կթողարկի երկու վիդեոքարտ՝ Arc B570 և B580: Կրտսեր մոդելը կգա GPU 18 Xe2 միջուկով նաև 10 ԳԲ GDDR6 վիդեո հիշողություն: Այն աշխատում է 160-բիթանոց “BUS”-ով: Intel Arc B580-ը կստանա չիպ՝ 20 Xe2 միջուկով, 12 ԳԲ հիշողությամբ և կշխատի 192 բիթանոց “bus”-ով։ ASRock Arc B570 Challenger գրաֆիկական քարտը էներգիա կստանա մեկ 8-փին միակցիչից: ASRock Arc B580 Steel Legend-ը կունենա երկու 8 փին պորտ: Երկու քարտերի բնութագրերը ցույց են տալիս երեք DisplayPort 2.1 պորտերի և մեկ HDMI 2.1, ինչպես նաև PCIe 4.0x8 ինտերֆեյսի առկայությունը: Intel Arc B580-ը պետք է արժենա մոտ $250 (~98,310 դր.), B570-ը՝ նույնիսկ ավելի քիչ։ Երեւի 200$ (~78,648 դր.): Քարտերի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին։

Intel

Videocard